32-ամյա Ստաս Պյեխան գաղտնի ամուսնացել է
Հայտնի երգչուհի Էդիտա Պյեխայի թոռը՝ Ստաս Պյեխան, 32 տարեկանում ամուսնացել է Նատալյա անունով մի աղջկա հետ:
Ստասը չի ցանկանում մանրամասներ ասել իր անձնական կյանքից, բայց «Սլավոնական բազար» մրցույթին նա եկել էր կնոջ հետ:
Զույգը համարը գրանցել էր մեկ ազգանվան տակ, սակայն մրցույթի ողջ ընթացքում նրանք իրարից հեռու էին գտնվում, որպեսզի պապարացցիները չնկատեն նրանց:
Չնայած այս ամենին, նրանք ձեռ ձեռքի բռնած անկաշկանդ քայլում էին քաղաքում:
Լուրերը հաստատել է նաև երգչի մայրը, բայց ավելին ասել չի կարողացել հենց Ստասի պահանջով:
«Դա նրա անձնական կյանքն է, նրա որոշումը, և ես հարգում եմ այն»,- ասել է մայրը՝ Իլոնա Բրոնևիցկայան: