Կիպրոսի հանրապետությունը կարող է հոսանքազրկվել
Կիպրոսում տեղի ժամանակով ժ. 07:00-ին սկսված, Կիպրոսի էլեկտրական ընկերության էներգետիկների 12-ժամյա գործադուլի հետևանքով ամբողջ հանրապետությունը կարող է հոսանքազրկվել:Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Կիպրոսի էլեկտրական ընկերությունը որոշել է դեռ ծառայության մեջ թողնել կրճատված կազմը, որպեսզի ապահովի Դեքելիի ու Վասիլիկոսի երկու էլեկտրակայանների աշխատանքը: Ընդ որում, EAC-ը բնակչությանը կոչ է արել ամբողջ օրվա ընթացքում խնայել էլեկտրաէներգիան ՝ խուսափելու համար էլեկտրակայանների ավելորդ ծանրաբեռնվածությունից:
Գործադուլը հայտարարվել է այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարել է ձեռնարկությունների բաժնետոմսերի կայանալիք վաճառքի մասին ու այն մտցրել Կիպրոսի խորհրդարան: