Քարդաշյանների ընտանիքից Քենդալ Ջեները նույնպես դարձել է քննարկման առարկա (լուսանկարներ)
18 ամյա Քենդալ Ջեները, որը հայտնի Քարդաշյանների ընտանքից է, վաղուց է, ինչ հանդես է գալիս իբրև մոդել: Նա արդեն հասցրել է նկարահանվել մի քանի գովազդներում և առաջատար որոշ դիզայներներից առաջարկ է ստացել՝ հանդես գալու նաև նորաձևության հարթակներում:
Օրերս նա մասնակցեց Նյու-Յորքում տեղի ունեցած Մարկ Ջեյկոբսի ցուցադրությանը: Ցուցադրության ժամանակ նա հանդես է եկել շագանակագույն, թափանցիկ շապիկով՝ արժանանալով բազում քննադատությունների:
Իսկ Քենդալ Ջեների մտերիմներն իրենց մեծ հիացմունքն են արտահայտել նրա կերպարի վերաբերյալ: «Instagram»-ում նրա քույր՝ Քլոյե Քարդաշյանը կիսվել է քրոջ նկարով և գրել. «Իմ քույրը պարզապես հրաշալի տեսք ուներ Մարկ Ջեյբոկսի ցուցադրության ժամանակ»:
Spletnik.ru-ն գրում է, որ եթե Քենդալ Ջեները չլիներ Քարդաշյանների հայտնի ընտանիքից, ապա նրան ոչ ոք չէր նկատի, քանի որ նա իր տեսակով նման է բազմաթիվ այլ աղջիկների, որոնք ամենևին էլ ճանաչում չունեն: