Այս տարի Սթինգը կրկին կզարմացնի իր արվեստը գնահատողներին
LifeStyleԱշխարհահռչակ երգիչ Սթինգի պրոդյուսեր Ջեֆֆրի Սելլերը հայտարարել է, որ այս տարի Սթինգը կրկին կզարմացնի իր արվեստը գնահատողներին: Սելլերը մի փոքր պատմել է Սթինգի հետ կապված ծրագրերի մասին: Նա նախատեսել է կազմակերպել այնպիսի երաժշտական շոու, որը կներկայացնի Սթինգի պատանեկության տարիները: Շոուն կոչվելու է «The Last Ship» (վերջին նավակը): Շոուի բաղկացուցիչ մասերից է լինելու նաև 14-ամյա տղայի մասին պատմություն, ով գնում է ճանփորդության ու մի օր վերադառնալով՝ իր սիրելիին գտնում ուրիշի գրկում:
Սելլերի խոսքերով՝ պատմության այս հատվածը նվիրվելու է Սթինգին շատ մտերիմ մարդու:
Հիշեցնենք, որ «The Last Ship» ձայնասկավառակը Սթինգը թողարկել էր 2013թ-ի սեպտեմբերին՝ իր վերջին ձայնասկավառակից10 տարի անց: