Կոստանտին Մելաձեն՝ իր և Վերա Բրեժնևայի սիրավեպի մասին
«ВИА Гра» խմբի պրոդյուսեր և կոմպոզիտոր Կոստանտին Մելաձեի և Վերա Բրեժնևայի սիրավեպի մասին լուրերը սկսեցին տարածվել այն բանից հետո, երբ երգչուհու ծննդյան օրը ռեստորանում նշելուց հետո, Մելաձեն և Վերան օբյեկտից միասին էին դուրս եկել:
«ВИА Гра»-ի պրոդյուսերին ձանձրացրել են այս խոսակցությունները, նա որոշել է մեկնաբանել իրենց «սիրավեպը»՝ ասելով կարճ ու կոնկրետ. «Սա ընդամենը ձեր հիվանդ երևակայության արդյունքն է»: