Թուրքիայի նախագահը ոստիկանության համակարգում «կադրային երկրաշարժ» է իրականացրել
Թուրքիայում շարունակվում է կադրային մասսայական ջարդը: Տեղական ԶԼՄ-ները դրանք անվանում են «կադրային երկրաշարժեր»: Ոստիկանության աշխատակիցների մասսայական աշխատանքից ազատումները սկսվել էին դեռ 2013 թվականի դեկտեմբեր ամսից:
Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը աշխատանքից ազատել է 27 նահանգների ոստիկանության պետերի: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ հղում անելով Resmi Gazete-ին:
Թուրքիայում այս կադրային ջարդի ալիքն ահագնացավ կոռուպցիոն սկանդալի հետ կապված, որը ծագել էր դեռ 2013 թվականի դեկտեմբերին: Ձերբակալվել էր մոտ 50 մարդ, որոնք հիմնականում գործարարներ էին: Դեռ 2013 թվականի 25-ին վարչապետ Էրդողանն աշխատանքից ազատել էր 10 նախարարի: