Լեոնարդո Դի Կապրիոն չունի ոչ մի «Օսկար» մրցանակ
Անհավատալի է, բայց Լեոնարդո Դի Կապրիոն մինչ օրս չի արժանացել որևէ «Օսկար» մրցանակի:
Մարտին Սկորսեզեի կողմից շատ սիրված դերասանը «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը մասնակցել է 5 անգամ, այդ թվում նաև այս տարի, սակայն այս անգամ ևս հեղինակավոր արձանիկն այդպես էլ չհայտնվեց Լեոնարդոյի ձեռքերում:
Հոլիվուդյան աստղն առաջին անգամ մրցանակաբաշխությանն առաջադրվել է կինոակադեմիայի անդամների կողմից՝ 1994 թվականին, "Что гложет Гилберта Грэйпа" աշխատանքի համար:
Հաջորդ անգամ նա պատիվ է ունեցել մասնակցել «Օսկար» մրցանակաբաշխությանը միայն 10 տարի անց, առաջադրվելով "Авиатор" ֆիլմում հիանալի դերասանական խաղ ցույց տալու համար:
2007 թվականին նույնպես հաջողությունը չի ժպտում Դիկապրիոյին: "Кровавый алмаз" ֆիլմն արժանացել էր շատ կինոմանների և քննադատների հիացական խոսքերին, սակայն դերասանն այդպես էլ հաղթանակի չարժանացավ:
Իսկ ահա, այս տարի, Լեոնարդոն առաջադրվել է միանգամից երկու նոմինացիաների Հեղինակավոր մրցանակն ստանալ նա կարող է "Волк с Уолл-стрит" պրոեկտի վրա իր աշխատատար ու սրտացավ աշխատանքի շնորհիվ: