Մարկ Ցուկենբերգը և նրա կինը դարձել են 2013թ-ի ամենամեծահոգի բարերարները
Ֆեյսբուք սոցիալական կայքի համասեփականատեր Մարկ Ցուկենբերգը և նրա կինը դարձել են 2013թ-ի ամենամեծահոգի բարերարները: Նախորդ տարի այս զույգը ֆեյսբուքում կազմակերպել է ավելի քան 18 միլիոն բարեգործական ակցիաներ: Ակցիաներից ստացված հասույթը կազմում է 970 միլիոն դոլար:
Bbc.co.uk-ի տեղեկացմամբ այս զույգին հաջողվել է անցնել նախորդ տարիներին առաջատար բարեգործներ համարվող Բիլ Գեյցին և նրա կնոջը: