Ադրբեջանը կրկնօրինակում է Հայաստանին պլանշետների արտադրության ոլորտում
Մոտակա ժամանակներս համակարգչային տեխնիկա արտադրող KÜR ադրբեջանական գործարանը կսկսի պլանշետներ արտադրել: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն՝ հղում անելով Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը:
Ընկերության գլխավոր տնօրեն Ռիզվան Օսմանովն այս կապակցությամբ նշել է, որ ներկայումս Ադրբեջանի համակարգչային շուկայում անկում է նկատվում: «Դա կապված է նրանով, որ բնակչությունը նախընտրում է պլանշետներ»,-ասել է Օսմանովը: