Մթերքներ, որոնք օգտակար են սրտի համար. ԹՈՓ 6
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մթերքներ, որոնք օգտակար են սրտի համար. մթերքները ներկայացնում ենք ստորև.
1. Ձիթապտուղ. Այն հարուստ է Е վիտամինով, ինչպես նաև ճարպային թթուներով: Ձիթապտուղն ունակ է իջեցնել արյան ճնշումը և օրգանիզմում խոլեստերինի առկայությունը: Բարձր կոնցետրացիոն միացություններն օգնում են կանխարգելել տրոմբների առաջացումը, ինչպես նաև պաշտպանում են սթրեսից:
2. Վարսակ. Այն ունի բավականին կարևոր հատկություններ, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ օգտակար վիտամիններ: Վարսակը` շնորհիվ մագնեզիումի, կարողանում է նվազեցնել օրգանիզմում խոլեստերինի առկայությունը:
3. Լոլիկ. Այս բանջարեղենը ևս աչքի է ընկնում իր օգտակար հատկություններով: Մասնավորապես՝ նրանում առկա A և C վիտամինները շատ օգտակար են օրգանիզմի համար:
4. Սև հաղարջ. Նրանում առկաեն հակաօքսիդներ, C վիտամին, որը կանխարգելում է անոթային խցանումները: Բժիշկների խոսքով՝ այն այնքան օգտակար բաղադրիչներ է պարունակում, որ հավասարազոր է մի քանի դեղերի:
5. Նուշ. Պարունակում է մեծ քանակությամբ բուսական յուղ, որը կարողանում է իջեցնել խոլոստերինի բարձր մակարդակը, ինչն առկա է օրգանիզմում: Պարունակում է նաև E վիտամին, մագնեզիում, կալիում, սպիտակուցներ և մանրաթելեր:
6. Ձուկ.Յուղոտ ձկները, ինչպիսիք են սկումբրիան, սաղմոնը, հանդիսանում են հակաբորբոքիչներ: Դրանք պարունակում են նաև ճարպային թթուներ, որը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը: