Ջուլիա Ռոբերտսի քույրը նամակ է թողել, որտեղ իր դժբախտությունների մեջ մեղադրում է քրոջը
37-ամյա Նենսի Մուտսը, ով հանդիսանում է դերասանուհի Ջուլիա Ռոբերտսի խորթ քույրը, թողել է հետմահու նամակ: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ոչ մի գրություն չէր թողնվել: Կարծիքներ կային, որ վերջինս մահացել է թմրանյութերի չարաշահումից, սակայն այս վերջին նամակի մեջ կինը մեղադրել է իր քրոջն իր բոլոր դժբախտությունների մեջ: Նենսին լուր էր տարածել այն մասին, որ Ռոբերտսը մշտապես խոսել է նրա վրա՝ ծանր քաշի համար: Բացի այդ վերջինիս արգելվել է հանդիպել հիվանդ մոր հետ: Հատկապես վերջին օրերին Մուտսը վատ տրամադրություն է ունեցել: Դեռ փետրվար ամսից նրա «Թվիթթերի» էջում կարելի էր տեսնել գրություններ, որտեղ նա մեղադրում էր Ռոբերտսին: Նա բողոքում էր, որ իր հարազատներն իրեն մոռացության են մատնել և ինքն իրեն լքված է զգում: Մայիս ամսին վերջինս պատրաստվում էր ամուսնանալ:
Հիշեցնենք, որ Նեսսիի մարմինը գտել էր նրա նշանածը Լոս Անջելեսի բնակարաններից մեկում, որտեղ աշխատում էր Ռոբերտսի քույրը: Ըստ նախնական տվյալների՝ նրա մարմինը 12 ժամ եղել է ջրի մեջ: Ինչպես հետագայում պարզ դարձավ, նա այդ տանն աշխատել է՝ հետևելով տան տիրոջ շանը: Նրա կողքին հայտնաբերվել էր նաև դեղահաբ, որը չի ունեցել համապատասխան բժշկական ցուցում:
"New York Daily News" թերթի աղբյուրների համաձայն՝ խոսքը գնում է հենց ինքնասպանության մասին, քանզի մոտ 3 էջանոց նամակում նա մեղադրում է Ջուլիա Ռոբերտսին իր բոլոր դժբախտությունների մեջ: Նամակում տեղ էին գտել նաև մորն ու նշանածին հղված խոսքեր, որտեղ նա ներողություն էր հայտնում, որ գնում է նման քայլի: Սակայն հետաքնությունը բացառում է ինքնասպանության վարկածը: Վերջնական եզրահանգումը կարվի դատաբժշկական փորձաքննության ավարտից անմիջապես հետո: Հատկան՛ական է, որ դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը ոչ մի մեկնաբանություն չի արել այս հարցի վերաբերյալ: