Ադրբեջանում 19-ամյա տղան իր ընկերուհու համար ցած է նետվել էլեկտրասյունից
Ադրբեջանի Քյուրդամիր (քաղաք ներկայիս Ադրբեջանական Հանրապետության հյուսիսային մասում, Քյուրդամիրի շրջանի վարչական կենտրոնը) քաղաքում 19-ամյա երիտասարդը ինքնասպանություն է գործել: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Դեպքը տեղի է ունեցել երեկ ժամը 17:00 երկաթուղային կայանի մոտ:
Հայտնի է, որ Հասայ օղլու Շիհալիևը բարձրացել էր 30 մ էլկետրասյան վրա ևհայտարարել, որ այնտեղից ցած կնետվի իր սիրած աղջկա համար: Այդպիսի հայտարարություն անելուց հետո նա իրեն ցած էր նետել և տեղում մահացել:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: