Աշխարհահռչակ փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի հինգ երկրպագուներ ստանալու են փոխհատուցում
Աշխարհահռչակ փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի հինգ երկրպագուներ ստանալու են փոխհատուցում: Նրանք, ֆրանսիական դատարանի որոշմամբ, ստացել են մեկ եվրո փոխհատուցում՝ երգչի մահվան կապակցությամբ կրած հոգեկան վնասի համար:
Օռլեան քաղաքի դատարանի որոշմամբ՝ 5 երկրպագուներ կարողացել են ապացուցել իրենց էմոցիոնալ տառապանքները: Հայցվորների փաստաբանի խոսքով՝ սա նման առաջին դեպքն է համաշխարհային դատական պրակտիկայում:
Ընդհանուր առմամբ դատարան էին ստացվել հայցեր Ջեքսոնի 34 երկրպագուներից, հաղորդում է Itar Tass - ը: Դրանք բոլորը հասցեագրված են եղել բժիշկ Կոնրադ Մյուրեյին, ով 2011-2013 թվականներին պատիժ է կրել փոփ աստղի չկանխամտածված սպանության համար: