Հայտնի դերասանն ու իր կինը ինքնաթիռում իսկական իրարանցում են առաջացրել
Դերասան Վալենտին Սմիրնիտսկին և նրա կինը Իսպանիայից Մոսկվա գնացող ինքնաթիռում խառնաշփոթ են առաջացրել:
Կինը հրաժարվել է հեռացնել շան պավադոկը, որը հակասում է օդային երթևկության կանոններին:
Բազմաթիվ զգուշացումներից հետո, կինը չի կատարել անվտանգության աշխատակիցների պահանջը, և երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել, դերասանին, նրա կնոջն ու շանը ոստիկանական բաժանմունք են տարել,- գրում է Մոսկվա 24-ը:
«Շունը 5 ժամ լուռ նստել է, ոչ ոք որևէ դիտողություն չի արել: Մենք այս շան հետ նույնիսկ թանգարան ենք գնում: Իսկ այդ չար երիտասարդը, ով նույնիսկ չներկայացավ, ինձ դիտողություն արեց »,-ասել է դերասանի կինը:
Վալենտինը և նրա կինը մի քանի ժամ վիճել են աշխատակիցների հետ, նրանց փորձել են հանգստացնել ուղևորները: