Ջուլիա Ռոբերթսի քրոջը մահացած են գտել
Հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի կրտսեր քրոջը՝ Նենսի Մութսին, մահացած են գտել Լոս Անջելեսի իր տանը:
Համաձայն արևմտյան մամուլի հրապարակումների, 37 - ամյա Նենսիի մարմինը հայտնաբերվել է կիրակի օրը, բայց հանգուցյալի ընտանիքը այդ լուրը հաստատեց այս գիշեր:
Մահվան պատճառը ակնհայտ թմրանյութի չարաշահումն է եղել: Spletnik.ru-ն հաստատում է, որ մարմնի կողքին դեղեր են եղել թափված:
Հիշեցնենք, որ առաջին անգամ Մութսը անկեղծ հարցազրույց էր տվել անցյալ ամառ, որի ժամանակ ասել էր, որ աստղի ստվերի տակ ապրող հարազատի կյանքը իսկական մղձավանջի է վերածվում: