Ադրբեջանական մաֆիան տեղափոխվել է Կունցևո
Ադրբեջանական կրիմինալ կոնտինգենտը (hավաքակազմ), որը գործել է Բիրյուլովի «Покровской»-ի բանջարեղենի բազայում, տեղափոխվել է Մոսկվայի այլ թաղամաս՝ Կունցևո: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը:
Այժմ հենց այնտեղ է տեղակայվել մեծածախ թմրանյութի շուկան, որի վերհասկման պայքարի իրավունքի համար վերջին տարիներին սպանվել են տասնյակ մարդիկ:
Համաձայն տեղեկության՝ տարբեր հանցավոր խմբեր, որոնք անցյալում գործել են «Покровской» բազայում, մի քանի ամիս լռությունից հետո կրկին ի հայտ են եկել այս անգամ Կունցևո թաղամասում: Կայքի տվյալներով այդ շուկայում արդեն նկատել են մի քանի «օրենքով գողերի»:
Նշենք, որ մեծածախ շուկան երբեք չի ունեցել մշտական «գրանցման» վայր: