Աքրամ Այլիսլիի մահվան մասին ապատեղեկատվությունը պայթեցրել է ադրբեջանական ԶԼՄ-ները
Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը ադրբեջանցի հայտնի գրող Աքրամ Այլիսլիի մահվան մասին ապատեղեկատվությունը պայթեցրել է ադրբեջանական առցանց ԶԼՄ-ները: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az:
Փոխանցվում է, որ լրագրողների զանգերին պատասխանելով Աքրամ Այլիսլին չի կարողացել թաքցնել իր զայրույթը և ասել է. «Ես կպատժեմ նրանց, ովքեր տարածել են նման սուտ տեղեկատվություն: Ես դատի կտամ նրանց: Ես չեմ մահացել: Ես ողջ եմ»: