Միջոցներ, որոնց տիրապետում են հզորագույն շախմատիստները
Ինտելեկտ
Բոլորս էլ գիտենք, թե ինտելեկտն իրենից ինչ է ներկայացնում: Այն ներառում է մի շարք բաներ, որոնցից են լոգիկան, վերացական մտածողությունը, հասկանալու և սովորելու ունակությունը, ինչպես նաև այլ բաղադրիչներ: Շախմատը բասկետբոլ կամ բռնցքամարտ չէ, և խաղի ընթացքը մեծապես կախված է շախմատիստի հոգեկան հանգստությունից: Ճիշտ քայլեր կատարելու, լավ պլան մշակելու և խաղատախտակի դիմաց կրեատիվ լինելու համար բարձր ինտելեկտ ունենալը պարտադիր է: Ըստ այդմ ' աշխարհի ուժեղագույն շախմատիստը (ներկայումս Մագնուս Կարլսենը) պետք է ունենա IQ-ի բարձրագույն մակարդակ:
Հիշողություն
Շախմատում մարդու հիշողության դերը ևս շատ կարևոր է: Օրինակ Մագնուս Կառլսենը, ով կոչվում է «Շախմատի Մոցարտ», տիրապետում է տեսողական ֆանտաստիկ հիշողության: Երբ Մագնուսը 7 տարեկան էր, նա հեշտությամբ հիշում էր բոլոր երկրների անուններն իրենց մայրաքաղաքներով, ինչպես նաև իր քաղաքի բոլոր փողոցները: Դուք հավանաբար կհարցնեք, թե երկրների կամ փողոցների անունները հիշելը ի՞նչ կապ ունի շախմատի հետ: Դե, իհարկե ոչ մի; Բայց Կարլսենը իր բացառիկ հիշողությունը նաև օգտագործում է շախմատային պարտիաներ և վերջնախաղի բազմաթիվ օրինակներ հիշելու համար: Իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասել է, որ հիշում է աշխարհի ուժեղագույն շախմատիստների մի քանի հարյուր պարտիաներ: Եթե լավ հիշողությունը կարևոր բաղադրիչ չլիներ շախմատում, ապա առաջատար դիրքերում չէին լինի այն շախմատիստները, որոնք ունեն բացառիկ հիշողություն:
Նվիրվածություն և աշխատասիրություն
Լավ շախմատիստ դառնալու համար բարձր ինտելեկտը կամ բացառիկ հիշողությունը բավարար չէ: Առանց շախմատի տևական մարզումների միջին ինտելեկտ ունեցող շախմատիստը հեշտությամբ կարող է հաղթել ավելի բարձր IQ ունեցող խաղացողին:
Անհնար է շախմատ սովորել կարճ ժամանակում: Օրական բազմաթիվ ժամեր են հարկավոր շախմատի հիմնական բաղադրիչները ընկալելու, սկբնախաղը ճիշտ կառուցելու և խաղը հաղթական ավարտին հասցնելու համար; Մարդկային ուղեղին ժամանակ է անհրաժեշտ շախմատային բազմաթիվ կոմբինացիաներ մտածելուն և խաղային տակտիկաներ հեշտությամբ մտածելու համար; Մի շարք հետազոտությունների համաձայն լավ գրոսմաստեր դառնալու համար անհրաժեշտ է մոտ 10 տարի: Մագնուս Կարլսենը, ով աշխարհի ամենաերիտասարդ շախմատիստներից մեկն է, գրոսմաստեր է դարձել 13 տարեկան 148 օրականում: Նա շախմատով զբաղվել է 5 տարեկանից, հետևաբար նրանից ընդամենը 8 տարի է պահանջվել շախմատային ամենաբարձր մակարդակին հասնելու համար;
Սակայն այս ամենը չի նշանակում, որ յուրաքանչյուր ոք 10000 ժամ շախմատով զբաղվելու դեպքում գրոսմաստեր կդառնա: Մարդկանց մեծամասնությունը երբեք էլ չի հասնի շախմատային բարձրագույն մակարդակին: Հաջողակ շախմատիստ դառնալը պահանջում է որոշակի ունակությունների համալիր համակարգ: Հատկապես կարևոր են աշխատասիրությունը և տևական, անդադար աշխատանքը:
Մոտիվացիա
Ցանկացած բնագավառում հաջողության հասնելու համար մոտիվացիա է անհրաժեշտ: Շախմատը ևս բացառություն չէ; Մագնուս Կարլսենը նշել է, որ իսկապես սիրում է շախմատը և վայելում է դրա յուրաքանչյուր վայրկյանը: Կան խաղացողներ, ովքեր շախմատին վերաբերվում են որպես ամենօրյա սովորական աշխատանքի և հեշտությամբ են ընդունում մրցակցի' խաղը ոչ ոքի ավարտելու առաջարկը: Սակայն Կառլսենը նույնիսկ անելանելի պարտիաներ ժամանակ չի համաձանվում ոչ ոքիին և ձգտում է միայն հաղթանակ տանել: Ինչպես Նիգել Շորթն է ասել. «Հաղթում է նա, ով նպատակամղված է»:
Ֆիզիկական վիճակ
Գաղտնիք չէ, որ բարձր մակարդակի շախմատ խաղալու համար խաղացողի ֆիզիկական վիճակը ևս շատ կարևոր է: Ինչպես Ֆիշերն է ասել. '' Մարմինը պետք է լինի ֆիզիկական գերազանց վիճակում, այլապես դա կարող է ազդել խաղի ընթացքի վրա: Մի շարք բարձրակարգ շախմատիստներ, այդ թվում Մագնուս Կարլսենը աշխատում են իրենց մարմնի լավ ֆիզիկական վիճակի համար: Օրինակ Մագնուս Կարլսենը թենիսով և ֆուտբոլով է զբաղվում, որպեսզի մարմինը պատրաստի շախմատի 6-ժամյա պարտիայի համար:
Կենտրոնացում
Կենտրոնանալու ունակությունը ևս շատ կարևոր բաղադրիչ է լավ շախմատիստ դառնալու համար: Այս առիթով Ալյոխինն ասել է. «Կա մի բաղադրիչ, որն առավելություն է տալիս ցանկացած շախմատիստի' կենտրոնացում, որը պետք է խաղացողին ամբողջապես կտրի արտաքին աշխարհից: Դրան համաձայնելով' Կասպաովն ասել է.'' Կենտրոնանալու ունակությունը ամեն ինչի հիմքն է»: Խաղատախտակի դիմաց նստած շախմատիստին չպետք է խանգարեն ո'չ աղմուկը, ո'չ մրցակիցները և ոչ էլ հանդիսատեսները:
Անձնական որակներ
Բնավորության այնպիսի գծեր, ինչպիսիք են ինքնավստահությունը, պարտությունները հաղթահարելը, սեփական սխալներից սովորելու ունակությունը շատ կարևոր են ցանկացած հաջողակ շախմատիստի համար: Մագնուս Կարլսենը ունի վերոհիշյալ բորոր գծերը: Երբ նա պարտություն է կրում ,(վերջին ժամանականերում դա հազվադեպ է տեղի ունենում) հաջորդ իսկ խաղին վերադառնում է հաղթանակի հանդեպ քաղցով և ընդամենը 20-30 քայլում տապալում է մրցակցին: Կարլսենն ունի բարձր ինքնավստահություն: Աշխարհի առաջնության մրցաշարում Անանդի հետ կայացած պարտիայից հետո հարցազրույցի ժամանակ նա ասել է. «Յուրաքանչյուր մրցաշարի մասնակցում եմ միայն հաղթանակի համար»: