Անաստասիա Վոլոչկովայի դուստրն իր դպրոցում ճանաչվել է հունվար ամսվա լավագույն աշակերտուհի
Հայտնի բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան բազմիցս է ասել, որ իր դուստր Արիշան իրական տաղանդ է: Այս մասին հայտնում է russianshowbiz.info:
Փոխանցվում է, որ Արիշան սեր ունի դեպի երգեցողությունը և վոկալի դասեր է անցնում Յանա Ռուդկովսկայի դպրոցում:
Սակայն, այս անգամ նա դպրոցի կողմից վկայական է ստացել, որպես հունվար ամսվա ամենալավագույն աշակերտուհին:
Վոլոչկովան իր անձնական կայքէջ էր ներբեռնել այդ վկայականը և մակագրել էր, որ շատ է հպարտանում իր դստրով: