Ժաննա Ֆրիսկեն կարող էր նույն բուժման կուրսն անվճար անցել Մոսկվայում
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեն նույն բուժման կուրսը կարող էր ստանալ նաև Ռուսաստանում, այն էլ անվճար,- РИА «Новости»- ին ասել է Մոսկվայի գլխավոր ուռուցքաբան Անատոլի Մախսոնը:
Այն հարցին, թե ինչու Ժաննան Մոսկվայում բուժում չի ստանում, բժիշկը պատասխանել է, որ ԱՄՆ-ում բուժում ստանալու ընտրությունը Ժաննայինն է եղել:
«Նա նշում է, որ ուղեղի չարորակ ուռուցքով այս հիվանդությունը բուժվում է ճառագայթման, քիմիոթերապիայի և էլի մեկ այլ դեղամիջոցի միջոցով, որոնք կարելի է ստանալ Մոսկվայում» ,- հայտարարել է Մախսոնը:
Հիշեցնենք, որ Ֆրիսկեն ուղեղի չարորակ ուռուցքով հիվանդության ախտորոշմամբ բուժվում է Նյու Յորքի ուռուցքաբանական կլինիկաներից մեկում, և բժիշկները դրական տեղաշարժ են նկատում: