Թուրքիայում ձերբակալել են ինքնաթիռ առևանգել ցանկացողին (տեսանյութ)
Թուրքիայի դատարանը որոշում է կայացրել ձերբակալել Ուկրաինայի քաղաքացուն, ով փետրվարի 7-ին ցանկացել էր գրավել Խարկով-Ստամբուլ ինքնաթիռը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:
Փոխանցվում է, որ Ուկրաինայի քաղաքացի Արտյոմ Կոզլովն արդեն երեկ կալանավորվել է: Դեռևս հայտնի չէ, թե ինչ հոդվածներով է նրան մեղադրանք ներկայացվել, քանի որ չի հստակեցվում:
Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել փետրվարի 7-ի երեկոյան' թուրքական
Pegasus Airlines ավիաընկերության օդանավում, որտեղ գտնվել էին 110 ուղևոր: Նա սպառնացել էր պայթեցնել օդանավը, եթե օդանավի ուղղությունը չփոխվեր դեպի Սոչի: Ստուգման ժամանակ օդանավում պայթուցիկ սարքեր չէին հայտնաբերվել:
Տեսանյութը` այստեղ: