Ադրբեջանում զինվորը գնդակահարել է ծառայակցին
Ադրբեջանում զինծառայողը կրակել է ծառայակցի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն` դեպքը տեղի է ունեցել ՊՆ N զորամասում: 20-ամյա զինվոր Զամին Մալիկ օղլու Մամեդովը խախտելով անվտանգության կանոնները կրակ է բացել ինքնաձիգից: Կրակոցի արդյունքում փամփուշտը կպել է նրա զինակցին՝ 20-ամյա Էլնուր Ահմեդովին: Վիրավորված զինվորին հոսպիտալացրել են:
Փոխանցվում է, որ ԱՊԱ-ի այս տեղեկությունը հաստատվել է նաև Պաշտպանության նախարարության կողմից: