Մոսկվայում բերման են ենթարկել ադրբեջանցու, ով սպանել էր իր հարազատ քրոջը
ՌԴ-ի իրավապահ մարմինները հայտնել են, որ 2013 թ փետրվարին Ադրբեջանի Հանրապետության 28-ամյա քաղաքացին սպանել էր իր հարազատ քրոջը: Այս մասին հայտնում է ադրբեջանական Vesti.az:
Փոխանցվում է, որ հանցագործությունը կատարելուց հետո նա թաքնվել է ՌԴ-ի տարածքում:
Նրան ձերբակալել են ճանապարհատրանսպորտային ոստիկանության աշխատողները «Пермь-II» երկաթուղային կայարանում:
Հայտնի է, որ Ադրբեջանի իշխանությունները հայտ են ներկայացրել և խնդրել հանցագործին ուղարկել Ադրբեջան, որպեսզի դատավարությունը տեղի ունենա Ադրբեջանի տարածքում: