Թուրքիայի ամենապահանջված մոդելն ազգությամբ հայ է (լուսանկարներ)
Ադրբեջանական կայքերից մեկը գրել է, որ Թուրքիայում ամենապահանջված մոդելն ազգությամբ հայ՝ Ռոզա Շաքե Հովհաննիսյան է:
Փոխանցվում է, որ Ռոզան Ստամբուլ է տեղափոխվել Երևանից` երկու տարի առաջ:
Նրա հետ աշխատող ոճաբանները հայտնել են, որ նա աշխատանքի մեջ կազմակերպված է և միշտ իրեն պահում է լավ մարզավիճակում:
Նշենք, որ Haqqin.az կայքը անդրադառնալով Ռոզային գրել է, որ Թուրքիան դիտմամբ է նրան ճանաչել ամենապահանջված մոդել, քանի որ Արևմուտքը նրա վրա ճնշում է գործադրում, որպեսզի նրանք ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Այս կերպ նրանք ցանկացել են հանրությանը ցույց տալ, որ հայերի և թուրքերի միջև ոչ մի խնդիր չկա: