Իրանի ռազմածովային նավատորմի հրամանատարությունը ռազմանավեր է ուղարկել ԱՄՆ-ի ծովային սահմանների մոտ
Շաբաթ օրը Իրանի ռազմածովային նավատորմի հրամանատարությունը հայտարարել էր, որ երկիրը ռազմանավեր է ուղարկել ԱՄՆ-ի ծովային սահմանների մոտ:
Itar Tass - ի փոխանցմամբ, Իրանի նավատորմի հրամանատարությունը նախկինում ևս մի քանի անգամներ էր հայտարարել Ատլանտյան օվկիանոս ռազմանավեր ուղարկելու ծրագրերի վերաբերյալ: Իրանը այդ կերպ պատասխանում է «Պարսից ծոցում ամերիկյան նավատորմի ուժեղացված ներկայությանը»:
Բահրեյնում տեղակայված է ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի 5-րդ նավատորմի գլխավոր շտաբը: Ամերիկացիներն այդ տարածաշրջանում լայնածավալ զորավարժություններ են անցկացրել վերջին երկու տարիներին :