Թուրքիայում զինվորական մեքենան վթարի է ենթարկվել. կան զոհեր
Թուրքիայի Վան նահանգի Սարայի շրջանում հերթապահություն իրականացնող զինվորական մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ գլորվել ձորը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 7-ի գիշերը՝ այն ժամանակ, երբ Իրանի հետ սահմանակից Ռասիմ Չոմեզի զինվորական հենակետին պատկանող մեքենան ծառայություն է իրականացրել։
Մեքենան սառած ճանապարհին սահել է, որից հետո դուրս եկել ճանապարհից եւ գլորվել ձորը։
Վթարի պատճառով մահացել է 3 եւ վիրավորվել՝ 18 զինվորական։