Զեմֆիրան պնդում է, որ խախտվել են իր հեղինակային իրավունքները. վերջինս մեղադրանք է ներկայացրել Ռուսաստանի առաջին հեռուստաալիքի դեմ
Երգչուհի Զեմֆիրան իր պաշտոնական կայք էջում մեղադրանքներ է ներկայացրել Ռուսաստանի առաջին հեռուստաալիքի հասցեին: Նա պնդում է, որ հեռուստաալիքը խախտել է իր հեղինակային իրավունքները:
Երեկ՝ Օլիմպիական խաղերի սպորտ մեկնարկի ժամանակ, հնչել է երգչուհու «Хочешь?» երգի ռեմիքս տարբերակը: Երգչուհին տեղեկացնում է, որ առաջին հեռուստաալիքի պարտականությունների մեջ էր մտնում երգը հնչեցնելու թույլտվություն վերցնելը, սակայն վերջինիս դա չի արել:
Ռուսական առաջին հեռուստաալիքը դեռևս չի պատասխանել երգչուհու մեղադրանքներին: