Վուդի Ալենը սեռական ոտնձգություններ իրեն թույլ չի տվել
Ամերիկացի կինոռեժիսոր Վուդի Ալենը վերջերս «New York Times» թերթին տված հարցազրույցում անդրադարձել էր իր խորթ դստեր մեղադրանքներին: Վուդի Ալենը մեղադրվում էր սեռական ոտնձգության մեջ:
Կինոռեժիսորը հիշեցրել էր, որ իր մեղքը ապացուցված չէր և այդ շրջանում փորձաքննությունների արդյունքում էլ պարզ դարձավ, որ աղջնակը ստում էր: Վուդի Ալենը պատմել էր, որ ինքն անձամբ էլ մասնակցել է մի շարք ակցիաների, որտեղ պայքարել է «երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունները» կանխարգելու նպատակով:
Նա նաև պատմել է, որ այդ ժամանակ աղջնակը սթրեսի մեջ է եղել ծնողների բաժանման պատճառով ու իր քայլերում եղել է խիստ անհավասարակշիռ: Վուդի Ալենի խորթ դուստրը այժմ 28 տարեկան է, նա մեղադրանքներ ներկայացրել էր դեռ 1992թ-ին:
Այս դեպքերից անցել է ավելի քան 20 տարի, իսկ նշված թեմային այլևս ոչ մի անգամ անդրադարձ չէր եղել ոչ՛ Վուդի Ալենի և ոչ՛ էլ նրա դստեր կողմից: