Ադրբեջանի հերթական հեքիաթը. Հայկական կողմը այսօր գիշերը 25 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը
Ադրբեջանական կայքերից մեկը գրել է, որ իբրև հայերը խախտել են «Օլիմպիական զինադադարի» համաձայնությունը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Կայքը մասնավորապես գրում է, որ այսօր գիշերը «հայկական կողմը» խախտել է հրադադարի ռեժիմը 25 անգամ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ առաջինը Ռուսաստանի Դաշնության կոչին՝ կնքել «Օլիմպիական զինադադար», արձագանքել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, ովքեր պարտավորվել են հարգել հրադադարի ռեժիմը Ադրբեջանի և Հայաստանի սահմանի շփման գծերում՝ մինչ Օլիմպիական խաղերի վերջը: