Ադրբեջանում 23 – ամյա տղան ողջ – ողջ այրել է իր երեք քեռիներին
Ադրբեջանում 23 – ամյա տղան ողջ – ողջ այրել է իր երեք քեռիներին: Ըստ տղայի նախնական ցուցմունքի, հանցագործության պատճառը հարազատների ծաղր ու ծանակն է եղել:
Haqqin.az – ի փոխանցմամբ միջադեպի պատճառը 23-ամյա երիտասարդի ու նրա քեռիների միջեւ վիճաբանությունն է եղել: Ձերբակալվածը իր նախնական ցուցմունքներում ավելացրել է, որ քեռիները հաճախ էին վիրավորում իրեն:
Նախօրեին ևս նմանատիպ դեպքեր են տեղի ունեցել ու տղամարդիկ վատ կերպով են արտահայտվել տղայի ծնողների հասցեին: Չդիմանալով վիրավորանքներին՝ տղան որոշել է այրել նրանց: Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: