Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին կմասնակցեն օլիմպիական խաղերին
Ռուսական տուրիստական գործակալություններից մեկն ուղեգիր է ձևակերպել հոլիվուդյան ամենահայտնի զույգերից մեկի՝ Բրեդ Փիթի ու Անջելինա Ջոլիի համար, ովքեր պատրաստվում են գտնվել Սոչիում կայանալիք 22-րդ ձմեռային Օլիմպիական և 11-րդ Պարօլիմպիական խաղերին: Այս մասին գրում է vesti.ru-ն:
Ըստ նախնական տվյալների` աստղային զույգը Սոչիում կմնա մի քանի օր:Նրանք այսօր Մոսկվայից կմեկնեն Սոչի,բայց ժամանման ժամը նշված չէ:Չնայած չի բացառվում, որ ներկա կգտնվեն բացման արարողությանը: