Սիրավեպ` Էլիզաբեթ Հերլինի և Բիլ Քլինթոնի միջև
Օրերս համացանցում տեղեկություններ էր տարածվել, որ դերասանուհի Էլիզաբեթ Հերլին և Բիլ Քլինթոնի միջև սիրավեպ է սկսվել: Այս տեղեկությունը տարածել էր դերասանուհու նախկին ընկերը՝ Տոմ Սայզմորը:
Նա լրգրողներին պատմել էր, որ ինքն անձամբ է դերասանուհուն ծանոթացրել ԱՄՆ-ի նախկին նախագահի հետ:
Այս նորություններին զուգընթաց արձագանքեց նաև դերասանուհի Էլիզաբեթ Հերլին: Նա իր «twitter»-ի էջում տեղեկացրել է, որ տարածված լուրերն իր և Քլինթոնի սիրավեպի մասին սուտ են: Դերասանուհին տեղեկացրել է, որ այս առթիվ դիմելու է դատարան:
Ավելի վաղ արձագանքել է նաև Սայզմորը՝ ներողություն խնդրելով երգչուհուց: Նա խոստովանել է, որ եղել է թմրանյութերի ազդեցության տակ և չի հասկացել, թե ինչ է խոսում: