Հրավառությունն անբարոյականություն է.Քսենյա Սոբչակը` Օլիմպիադայի մասին
Սկանդալային Քսենիա Սոբչակը խոսել է Օլիմպիական խաղերի մասին.
«Մեր Օլիմպիադան բնութագրում է Ռուսաստանը: Վարել ամենալավ մեքենան, բայց չունենալ գումար լիցքավորելու համար, նախաճաշել ամենաթանկ ռեստորանում, հետո մեկ շաբաթ սոված նստել:Չգիտեմ Ռուսաստանի մյուս քաղաքացիների համար ինչպես է, բայց ես կարծում եմ, որ այս Օլիմիադայի կարիքը չկա:
Առանց նորմալ բժշկության, առողջապահական և կրթական համակարգի, Օլիմպիական խաղերի առիթով նման հրավառություն կազմակերպելը ուղակի անբարոյականություն է:
Ինչպես ասում է Իլյա Ավերբուխը, այս ամենի միակ դրական կողմը այն է, որ գումարները ներդրվել է մարզադաշտերի, ճանապարհների և հյուրանոցների շինարարության վրա. Միևնույնն է այդ գումարները գողացվելու էին»: