Դերասան Հոֆմանի մահից հետո ձերբակալվել է 4 մարդ
Նյու-Յորքի ոստիկանությունը ձերբակալել է 4 մարդու՝ թմրանյութերին առնչվող հանցագործությունների մեղադրանքով: Այս մասին հայտնում է news.rambler.ru:
Ձերբակալությունները տեղի են ունեցել ամերիկացի դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի մահից մի քանի օր անց, ով ենթադրաբար մահացել է թմրանյութերի չարաշահումից:
Օսկարի և Ոսկե գլոբուսի դափնեկրին մահացած էին գտել կիրակի՝ Նյու Յորքի իր բնակարանի լոգարանում: Խուզարկությամբ նրա տանը հայտնաբերվել էր հերոինով լի առնվազն 70 փաթեթ: