Ադրբեջանական մամուլն անդրադարձել է Երևանում անցկացվող «Դեմ եմ» ակցիային
Ադրբեջանական կայքերից մեկն անդրադարձել է Երևանում անցկացվող «Դեմ եմ» ակցիային:
Մասնավորապես անդրբեջանական haqqin.az կայքը գրում է. «Երևանում «Դեմ եմ» ակցիայի մասնակիցները, որոնք բողոքում են պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ, բախումներ են ունեցել իրավապահ մարմինների հետ:
Մի քանի ակտիվիստ ծեծի են ենթարկվել: Ակցիային մասնակցում են մի քանի հազար մարդ»:
Հիշեցնենք, որ այսօր իրոք Երևանում անց է կացվել «Դեմ եմ» բողոքի ակցիան: