«Ստամբուլի աչքը» պարգևատրվել է ոսկե մեդալով
Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանում, Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ստամբուլահայ նշանավոր լուսանկարիչ Արա Գյուլերին է հանձնել ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալը և ՀՀ մշակույթի նախարարի նամակ-ուղերձը: Հանդիսավոր արարողությանը ներկա սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Միքայել Վարդանյանը և Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը հանդես են եկել ելույթներով՝ կարևորելով 84-ամյա վարպետի վաստակը հայության և ողջ մարդկության համար: Այս մասին հայտնում են Մշակույթի նախարարությունից:
Հիշեցնենք, որ Արա Գյուլերը ծնվել է օգոստոս 16--ին 1928թ. Ստամբուլ քաղաքի հայ ընտանիքում:
Աշխարհահռչակ թուրքաբնակ լուսանկարիչ և լուսանկարիչ-լրագրող է: Նրա մականունն է «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ»: