Ադրբեջանական մամուլի անդրադարձը լրտես Խաչիկ Մարտիրոսյանին (տեսանյութ)
ԱդրբեջանԱդրբեջանական մամուլը անդրադարձել է լրտես՝ 60-ամյա Խաչիկ Մարտիրոսյանին, ով 2013թ. օգոստոսին սեփական նախաձեռնությամբ դիմել էր Վրաստանում Ադրբեջանի դեսպանություն ու կապ էր հաստատել դեսպանության քողի տակ գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ, առաջարկելով իր ծառայությունները:
Մասնավորոպես ադրբեջանական haqqin.az կայքը գրում է. «Խաչիկ Մարտիրոսյանը եղել է Արտաշատի գյուղերից մեկի բնակիչ: Շատ վաղուց տեղափոխվել էր Երևան: Նա ունի մեկ զավակ: Հարևանները պատմել են, որ նրա հետ համարյա չեն շփվել:
Ըստ տեղեկության` 2013 թ նա դիմել էր Վրաստանում գտնվող Ադրբեջանի դեսպանություն և ցանկություն էր հայտնել աշխատել Ադրբեջանի համար:
Իր այդ քայլը նա մեկնաբանել էր նրանով, որ Հայաստանում ներկայումս գործող իշխանությունը՝ ֆաշիստական է: Նա մեղադրել է Հայաստանի իշխանություններին կոռուպցիայի մեջ և գործող ռեժիմը անվանել էր հակաազգային:
Դրա համար նա առաջարկել է Ադրբեջանի կողմին տրամադրել ռազմական և այլ գաղտնի տեղեկություններ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` սույն թվականի հունվարի 31-ին ձերբակալվել էր ՀՀ Ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ, Երեւան քաղաքի բնակիչ, 60-ամյա Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանը: