Եթե վերսկսվի ղարաբաղյան պատերազմը թուրքերը կռվելու են Ադրբեջանի կողմից. Ադրբեջանի ԶՈւ
Ադրբեջանի կառավարություն ամեն օր փորձում է իր մասին հիշեցնել և այսօր նրանք մի հոդված են պատրաստել, որտեղ ասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի շփման գծերում վերջին շրջանում հրադադարի խախտման հետ կապված Ադրբեջանի ԶՈւ են դիմել մի քանի տասնյակ կամավորներ և ցանկություն են հայտնել կռվել Ադրբեջանի կողմից` հայերի դեմ:
Փոխանցվում է, որ այդ կամավորների մեջ են ծառայությունը անցած, բարձրագույն կրթություն ունեցող անձիք, որոնց թվում կան նաև 18 տարեկանը չբոլորածները:
Նշվում է, որ կամավորների մեջ բացի ադրբեջանցիներից նաև կան թուրքեր, որոնք ցանկություն են հայտնել կռվել Ադրբեջանի կողմից` պատերազմի սկսվելու դեպքում:
Սակայն, կամավորներին ստիպված են եղել հիասթափեցնել ասելով, որ Ադրբեջանական բանակը այնքան «ուժեղ» է, որ անհրաժեշտություն չունի որևէ մեկի օգնությանը: