Ադրբեջանը և Հայաստանը հայտատարել են «Օլիմպիական զինադադար» (լուսանկար)
Առաջինը Ռուսաստանի Դաշնության կոչին՝ կնքել «Օլիմպիական զինադադար» արձագանքել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, ովքեր պարտավորվել են հարգել հրադադարի ռեժիմը` Ադրբեջանի և Հայաստանի սահմանի շփման գծերում՝ մինչ Օլիմպիական խաղերի վերջը: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az՝ հղում անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիկին:
«Շատ լավ նորություններ են: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պարտավորվել են հարգել Լեռնային Ղարաբաղի զինադադարի ռեժիմը` մինչ Օլիմպիական խաղերի ավարտը»,-այս մասին Ջեյմս Ուորլիկը գրել է "Twitter"-ի իր անձնական էջում: