Ռուսները և ամերիկացիները առաջարկներով մեկնել են Երևան. Ադրբեջանի արտգործնախարար
Վերլուծելով Ադրբեջանի և Հայաստանի շփման գծում տեղի ունեցող հրադադարի խախտումները՝ իրավիճակը շարունակվում է մնալ լարված: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Նախարարը նշել է, որ իբրև Ադրբեջանը սատարում է բանակցությունների շարունակումը, որոնք ներկայումս ընթանում են կոնկրետ խնդիրների շուրջ: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az:
«Այս հարցերը քննարկվել են ԵԱՀԿ (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն) Մինսկի խմբի անդամների հետ, որոնք կմեկնեն Երևան մի շարք առաջարկներով: Եթե մենք տեսնենք հայկական կողմի կառուցողական պատասխանը, ապա բանակցությունները կարող են շարունակական լինել»,-ասել է նախարարը: