Ադրբեջանական ԱՊԱ-ն մանրամասներ է ներկայացնում Հայաստանից ապաստան խնդրած Ադրբեջանի քաղաքացու մասին
Ադրբեջանական կայքերից մեկը հետաքննություն է անցկացրել և պարզել է Հայաստանից ապաստան խնդրած ընտանիքի մասին ամեն ինչ:
Մասնվորապեսմ ԱՊԱ կայքը հարցազրույց է ունեցել Բաքվի քաղաքացի Ջավիդ Օրուջևը մոր հետ, ով պատմել է, որ Օրուջևը ծնվել է 1976 թ Բակիխանովա գյուղում և մինչ Հայաստանից ապաստան խնդրել է ապրել է այնտեղ: Նրա կինը, ով ունի հայի արմատներ, ծնվել է 1983 թ Բաքվում: Ամուսնությունից նրանք ունեն երեք երեխա:
Մայրը հայտնել է, որ իր որդին ամուսանցել է երկրորդ անգամ և նոր կնոջ հետ ծանոթացել են համացանցի միջոցով:
Ջավիդ Օրուջևը ունի մեկ եղբայր, ում հետ այդքան էլ մտերիմ չէ, քանի որ վիճաբանություն են ունեցել կենցաղային հարցերի շուրջ:
Նրա մայրը հայտնել է, որ տղան այդ քայլին է գնացել, քանի որ ցանկացել է Հայասատանի շնորհիվ ընկնել երրորդ երկիր, որտեղ էլ կկարողա ավելի բարեկեցիք ապրել:
«2010 թ նա իր ընտանիքի հետ մեկնել էր Ռուսաստան և այտեղից էլ Նորվեգիա, որտեղ փորձել էին մշտական բնակություն հաստատել, սակայն չի հաջողվել: 2013-ին վերադարձել էին Բաքու: Վերադառնալուց հետո դիմել էին Ադրբեջանում Գերմանիայի և Իսրայելի դեսպանատներ, սակայն՝ ապարդյուն»,-ասել է Ջավիդ Օրուջևի մայրը:
Ջավիդ Օրուջևը մայրը քննադատել է իր որդու այդ քայլը: