Կարմիր Խաչի կոմիտեն հանդիպել է Ադրբեջանում հայ «դիվերսանտի» հետ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հանդիպել է Մամիկոն Խոջոյանի հետ, ով անցել էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանը և հայտնվել էր Ադրբեջանի տարածքում:
Ադրբեջանական կողմը չկորցնելով առիթը միանգամից հայտարարել էր, որ նա հայերի կողմից ուղարկված «դիվերսանտ» է:
Ադրբեջանական ԱՊԱ կայքը տեղեկացնում է, որ հանդիպման ժամանակ Մամիկոնին են փոխանցել նամակ, որը եղել է իր ընտանիքի անդամների կողմից: