Հայաստանից ապաստան խնդրած ադրբեջանցի ընտանիքը ցանկանում է ապրել Հայաստանում (լուսանկար)
Ադրբեջանցի ընտանիքը դիմել է Հայաստանին քաղաքացիական ապաստան ստանալու համար և հայտ է ներկայացրել Հայաստանի միգրացիոն ծառայություն: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az:
Փոխանցվում է, որ Բաքվի քաղաքացի Ջավիդ Օրուջևը կնոջ և երեք երեխաների հետ հունվարի 29-ին ժամանել էին «Բագրատաշենի» մաքսային կետ և Հայաստանի կողմից խնդրել էին քաղաքացիական ապաստան:
Ադրբեջանցին իր այս քայլը մեկնաբանել է նրանով, որ իր երկրում իրենց հալածել են, քանի որ նա ամուսնացել է արմատներով հայ կնոջ հետ: