Վուդի Ալենի դուստրը «հորը» մեղադրում է իրեն 7 տարեկանում բռնաբարելու մեջ (լուսանկար)
Հայտնի ռեժիսոր Վուդի Ալենի որդեգրված աղջիկը մեղադրել է հորն իրեն բռնաբարելու մեջ: Դիան Ֆերոուն նամակ է հրապարակել The New York Times-ի բլոկում:Նրա մայրը` Միա Ֆերուն Ալենի հետ պաշտոնապես ամուսիններ են եղել: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:
Դիլանը պնդում է, որ Վուդի Ալենն աչքի է ընկել բռնություն գործադրելու բնավորությամբ: Նա առաջին անգամ աղջկա վրա բարկացել է, երբ աղջիկը 7 տարեկան է եղել: Դիլանն անմիջապես մորը պատմել է դրա մասին: Գործն անգամ հասել է մինչև դատարան:
Դիլանը բացել է մի շարք գաղտնիքներ: Նա որոշել է ճշմարտությունն ասել ու բացել բոլորի աչքերը: Դիլանն Ալենին մեղադրել է իրեն բռնաբարելու մեջ: Դա նրա խոսքով պատահել է, երբ նա 7 տարեկան է եղել: Պարզապես նա այն ժամանակ վախեցել է խոսել:
Վուդի Ալենն իհարկե, հերքել է դա: Նշենք, որ նա իր աղջկանից մեծ է 35 տարի: