Ադրբեջանը պատրաստ է պատերազմի և «իր» տարածքները վերադարձնելուն. Փոխվարչապետի հայտարարությունը
«Ադրբեջանը պատրաստ է պատերազմելու»: Ահա այսպիսի տրամադրվածություն ունեն ադրբեջանցիները: Նրանց խոսքերով' իրենք այդ քայլին են գնում, քանի որ հայկական կողմը հրահրում է իրենց: Իրենք էլ իրենց հերթին պատրաստվում են պատերազմի' բարձր մակարդակի վրա:
Այս մասին հայտնում է habarlar.ru-ն հղում անելով' АПА-ին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Արբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդը: Նա մասնավորապես ասել է.«Հայերը իրենց ներքին խնդիրները չկարողանալով լուծել լարված իրավիճակ են ստեղծում սահմանին:Դա նպատակ ունի շեղել հասարակության ուշադրությունը' երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներից ու դժգոհություններից: Ադրբեջանը ամեն կերպ կպայքարի, որպեսզի վերադարձնի իր տարածքները»: