Հայկական հարցի առումով կարևոր է լուռ դիվանագիտությունը. Գյուլ
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ինչպես հայտնի է Իտալիայի նախագահի հրավերով Իտալիայում էր գտնվում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Հայկական հարցին: Թուրքիայի նախագահը մասնավորապես իր խոսքում ասել է.«2014-2015 թվականները մեզ համար կարևոր տարիներ են: Մեր կառավարությունը դեռ մի քանի տարի առաջ տարաբնույթ աշխատանքներ է սկսել: Այս պահին կարևոր է, որ ավելացնենք մեր ջանքերը` բոլորին Թուրքիայի հետ բարեկամության կարևորությունը ցույց տալու ուղղությամբ»:
Թուրքիայի նախագահի խոսքով` Թուրքիայում հայկական հարցի քննարկման համար այլևս արգելքներ չկան: «Այս հարցում լուռ դիվանագիտություն է հարկավոր»,- ասել է Գյուլը: