9 տարի նկարահանվող ֆիլմը և ՈՒկրաինական դեպքերը
Ռուսական էկրաններին է բարձրացել «Վիյ» սարսափ ֆիլմը: Այս ֆիլմը նկարահանվել է ավելի քան 9 տարի և դրա վրա ծախսվել է 25 միլիոն դոլար: Ֆիլմի անվանումը վերցված է ռուս գրող Գոգլից: Ֆիլմ արտադրողները փորձել են ներկայացնել՝ «Գյուղացիական սարսափը» փիլիսոփայական և սոցիալական իմաստներով: Ստացվեց այնպես, որ ֆիլմի շնորհանդեսը համընկավ ՈՒկրաինայում տեղի ունեցող դեպքերի հետ և հանդիսատեսն ու կինոքննադատները սկսեցին զուգահեռներ տանել դրանց միջև: Newsru.com-ը տեղեկացնում է, որ այս հանգամանքը անհանգստացրել էլ ֆիլմարտադրողներին, որոնք պնդում են, որ ֆիլմը և ՈՒկրաինական դեպքերը միմյանց հետ կապ չունեն: