Ադրբեջանական կայքն անդրադարձել է հայտնի օֆշորային սկանդալին. սկանդալի կիզակետում գլխավոր հերոս` Աշոտ Սուքիասյանն է
Ադրբեջանական կայքը գրում է, որ այս տարվա հունվարի 31-ին Թիֆլիսում ձերբակալել էին օֆշորային սկանդալի գլխավոր հերոս Աշոտ Սուքիասյանին: Այս մասին գրում է ադրբեջանական haqqin.az-ը:
Մասնավորապես կայքը գրում է, որ ներկայումս քննարկվում է նրան հանձնելու հարցը: Փոխանցվում է, որ Սուքիասյանը հանդիսանում է Նավասարդ Կճոյանի սանիկը, ով գտնվել է քրեական հետախուզման մեջ` ձեռնարկատեր Փայլակ Հայրապետյանի գործով:
Նա մեղադրվում է առանձնակի խոշոր չափերով խարդախության, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու մեջ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս լուրը հաստատել են նաև ոստիկանությունից: