Ադրբեջանական մամուլի անդրադարձն իրենց քաղաքացու կողմից Հայաստանում ապաստան խնդրելու վերաբերյալ
Ադրբեջանական կայքերից մեկը մասնավորապես haqqin.az-ը գրում է, որ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը ստուգում է այն տեղեկությունը, որ ադրբեջանական մի ընտանիք Հայաստանից ապաստան է խնդրել:
Մասնավորապես կայքը գրում է, որ Հայաստանի միգրացիոն ծառայությունն ընդունել է ադրբեջանական ընտանիքին ապաստան տալու պահանջը և 7 օրվա ընթացքում պետք կայացնի իր վերջնական որոշումը: