Թուրքիան 400 միլիարդ դոլարի վնաս է կրել
Վերջին երեսուն տարիների ընթացքում Թուրքիան ահաբեկչությունների հետևանքով կրել է ահռելի վնասներ: Ընդհանուր հաշվով այդ վնասը կազմում է 400 մլրդ դոլար: Թուրքիայի վարչապետ Էրդողանը խոսելով այդ մասին'անդրադարձել է Թուրքիայի կրած վնասներին, բայց ահաբեկչությունների պատճառների մասին ոչինչ չի նշել իր խոսքում: Իրականում քրդական կրկնվող ահաբեկչությունները Թուրքիայի երկար տարիներ վարած հակաքրդական քաղաքականության հետևանք են: Էրդողանի գերխնդիրը ահաբեկչություն երևույթը արմատախիլ անելն է: